Պարգեւատրվել են Հայաստանի կրթության ու մշակույթի մի խումբ երախտավորներ

PanARMENIAN.Net -
Փետրվարի 20-ին Մայրենիի միջազգային օրվա շրջանակներում ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության ու մշակույթի մի խումբ երախտավորներ պարգեւատրվել են ՀՀ կրթության ու գիտության նախարարության պատվոգրերով ու շնորհակալագրերով:



Պատվոգրերը հանձնում էր ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:



«Եթե մենք հատուկ օր ենք սահմանում մայրենի լեզվի համար, նշանակում է` այն վտանգված է: Մենք պետք է հասկանանք, որ լեզուն է ձեւավորում մեր մտածելակերպն ու ապրելակերպը եւ մենք պետք է պահպանենք ու հոգ տանենք նրա մասին»,-նշել է նա:



Պատվոգրերի են արժանացել ԵՊՀ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Ռուբեն Սաքապետոյանը եւ ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Աելիտա Դոլուխանյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, Նորք-Մարաշ վարչական շրջանի կրթության բաժնի պետ Հայկուհի Քյուփելյանը, «Նարեկ» մանկապատանեկան ամսագրի խմբագիր, գրող, հրապարակախոս Սամվել Կարապետյանը, ՀՊՄՀ հայոց լեզվի եւ տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Ջուլիետա Գյուլամիրյանը, «Կրթություն» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Գեղամ Նուրիջանյանը:



Մշակույթի ոլորտում պատվոգրեր ստացան Լեյլա Սարիբեկյանն ու Ազատ Գասպարյանը:



Շնորհակալագրերով պարգեւատրվել են Երեւանի թիվ 62 դպրոցի փոխտնօրեն Նարինե Գասպարյանը, «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ներսես Աթաբեկյանը եւ «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---