Թուրք գեներալները ժխտում են իրենց մասնակցությունը որեւէ դավադրության

PanARMENIAN.Net -
Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը փետրվարի 23-ին գումարել է Գլխավոր շտաբի արտահերթ նիստը` քննարկելու համար զինված ուժերի դիրքորոշումն այն բանից հետո, երբ մոտ 50 սպաներ ձերբակալվեցին որպես պետական հեղաշրջում ծրագրած մասնակիցներ: Ըստ հայտարարության, որը հրապարակվել է Թուրքիայի Գլխավոր շտաբի կայքէջում, հանդիպմանը մասնակցել են 15 գեներալներ, որոնք քննարկել են «Էրգենեկոնի» հետ կապված «լուրջ իրավիճակը»:



Հանդիպման մասնակից բոլոր գեներալները մերժում էին իրենց մասնակցությունը գործին` հայտարարելով, որ ավելի լավ է հրաժարական տան, քան նման մեղադրանքների արժանանան: Սակայն, նրանք չքննարկեցին ձերբակալությունների վերաբերյալ ԱԶԿ-ին պատասխան հայտարարություն ուղարկելու հարցը:



Պետական հեղաշրջում պատրաստելու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ բարձրաստիճան սպաներ` ներառյալ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Էրգին Սայգունին:



Ձերբակալվածների թվում են նաեւ ՌՕՈւ-ի նախկին հրամանատար, բանակի պաշտոնաթող գեներալ Իբրահիմ Ֆըրթինը, ՌԾՈւ-ի նախկին հրամանատար պաշտոնաթող ծովակալ Օզգեն Օմեկը, պաշտոնաթող գեներալ Էնգին Ալանը: Ձերբակալվել է 10-ը գնդապետ, 4 ծովակալ, 17 գեներալ: Նրանց թվում կան ինչպես պաշտոնաթող, այնպես էլ ծառայող զինվորականներ: Զինվորականների ձերբակալման գործողությունները անցկացվել էին Ստամբուլում, Անկարայում եւ Իզմիրում: Ընդհանուր առմամբ դավադրության մեղադրանքով ձերբակալվել է մոտ 50 հոգի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---