ՌՀՀ-ում տեղի կունենա «Բաքու, 1990, հունվար» եւ «Սումգայիթ, 1988, փետրվար»

PanARMENIAN.Net -
Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանում փետրվարի 27-ին` Սումգայիթի զոհերի հիշատակի նախօրեին, տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» շարքի «Բաքու, 1990, հունվար» եւ «Սումգայիթ, 1988, փետրվար» ֆիլմերի ցուցադրությունը:



«Սովորական ցեղասպանություն» շարքի ֆիլմերը պատմում են Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հայերի հանդեպ ցեղասպանության, զանգվածային բռնության ակտերի ու աքսորի մասին: ՌՀՀ-ում կայանալիք ցուցադրությանը ներկա կլինի ֆիլմերի հեղինակ, հայտնի լրագրող Մարինա Գրիգորյանը:



Հայերի ջարդերը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայ ազգաբնակչության ջարդերը խորհրդային իշխանության նորագույն պատմության մեջ էթնիկ բռնության առաջին դրսեւորումն էր: Սումգայիթի ջարդերը շարուակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնություններով, կողոպուտով եւ սպանություններով: Սումգայիթի իրադարձությունները ազդակ էին Ադրբեջանում նոր Հայոց ցեղասպանության համար: Այդ ալիքի զոհերը դարձան Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի եւ Ադրբեջանի այլ քաղաքների ու գյուղերի հայ ազգաբնակչությունը: Դրա հետեւանքով սկիզբ առավ Ադրբեջանից հայ փախստականների հոսքը դեպի Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---