Դեռեւս հայտնի չէ, թե երբ կկայանան Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությունները

PanARMENIAN.Net -
Դեռեւս հայտնի չէ, թե երբ կկայանան Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությունները: Այդ մասին թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանի հետ մամլո ասուլիսում հայտարարել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Ըստ նրա, ընտրությունների օրը դեռ չի նշանակվել, քանի որ չի ստացվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության թույլտվությունը: «Երբ թույլտվությունը ստացվի, հայկական համայնքը կնշանակի ընտրությունների օրը»,-ասել է Մաշալյանը: Ընդ որում նա նշել է, որ ընտրությունների ձգձգման պատճառը` այս հարցում հակասությունների առկայությունն է: «Մենք դիմել ենք Կրոնական խորհուրդ` խնդրելով ընտրել Կոնստանդինոպլսի աթոռակից պատրիարք եւ դրական պատասխան են ստացել: Իր հերթին Աշխարհիկ հանձնախումբը, որը ձեւավորվել է ընտրությունները կազմակերպելու նպատակով, դիմել է նոր հայտարարությամբ, որպեսզի արտոնվի Պատրիարքի ընտրությունը»,-ասել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը: Նա հիշեցրել է, որ Պատրիարքն ընտրվում է ցկյանս եւ ոչ ոք չի կարող նրան փոխարինել, քանի դեռ նա ողջ է եւ չի հրաժարվել գահակալությունից: Սակայն, քանի որ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է, նա չի կարող նման որոշում կայացնել: «Այսպիսով, արքեպիսկոպոսը կպահպանի իր տիտղոսը, սակայն ոչ մի օգուտ չի կարողանա բերել իր հոտին»,-ասել է եպիսկոպոսը` հավելելով, որ ընտրվելու դեպքում պատրիարքի աթոռակիցը կունենա արքեպիսկոպոսի իրական իշխանություն, սակայն չի կարող կոչվել ՀԱԵ 85-րդ Կոնստանդինոպոլսի պատրիարք, քանի դեռ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը ողջ է:



Ընդ որում նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը կարող է հետեւյալ լուծում տալ հարցին` կամ կընտրվի նոր պատրիարք, կամ կընտրվի Կոնստանդինոպոլսի աթոռակից պատրիարք, կամ ընտրությունները տեղի չեն ունենա, քանի դեռ կողմերը միասնական որոշման չեն հանգել: «Եկեղեցականները կողմ են Կոնստանդինոպոլսի պատրիարքի ընտրությանը»,-ասել է եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:



Իր հերթին Լոքմագյոզյանն ասել է, որ Աշխարհիկ կոմիտեի որոշումը հարուցեց ողջ համայնքի զարմանքը, քանի որ նման բան ոչ ոք չէր սպասում: «Մինչ երկրորդ դիմումի ի հայտ գալն, ամեն ինչ իր հունով էր ընթանում»,-ասել է Տիրան Լոքմագյոզյանը` հավելով, որ հայ համայնքն անհեթեթ մի վիճակում է հայտնվել:



 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---