2010 թվականի գարնանը Ամերիբանկը միանգամից 3 պայմանագիր կկնքի ՎԶԵԲ-ի հետ

2010 թվականի գարնանը Ամերիբանկը միանգամից 3 պայմանագիր կկնքի ՎԶԵԲ-ի հետ

PanARMENIAN.Net -
2010 թվականի գարնանը Ամերիբանկը միանգամից 3 պայմանագիր կկնքի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի` ՎԶԵԲ-ի հետ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է բանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, խոշոր բիզնեսի ֆինանսավորման նպատակով առաջիկա օրերին բանկը ՎԶԵԲ-ի հետ 10 մլն դոլարի պայմանագիր կկնքի համաֆինանսավորման մասին: Ըստ նրա, ՎԶԵԲ-ի հետ երկրորդ պայմանագիրը կրկին 10 մլն դոլարի չափով կլինի, սակայն այս անգամ` փոքր ու միջին բիզնեսի վարկավորման համար:



Ինչպես ասել է Տ.Ջրբաշյանը, Ամերիաբանկն ու ՎԶԵԲ-ը մտադիր են երրորդ պայմանագիրը կնքել առեւտրի ֆինանսավորման համար երկու ուղղություններով` առեւտրի ֆինանսավորման համար երաշխիքների տրամադրման եւ վարկային միջոցների ներգրավման ուղղությամբ: Տ.Ջրբաշյանը հավելել է, որ 2010 թվականին բանկը կշարունակի բանակցությունները հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:



2009 թվականին Ամերիաբանկը մի շարք պայմանագրեր է կնքել այնպիսի միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են IFC-ը, FMO-ն ու DEG-ը: Նրանց միջոցով ստացված գումարներն ուղղվեցին փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման, առեւտրի ու վերականգնվող էներհետիկայի ոլորտների ֆինանսավորման:



Ամերիաբանկը Ամերիաբանկ ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով ամբողջական փաթեթ: Ամերիաբանկ ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա -Դիալոգ» ընկերությունների խումբը` ՌԴ ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:



Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար:



Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---