ԺՆԵՒԻ ԿԱՆՏՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

PanARMENIAN.Net - Երեկ Ժնեւի կանտոնի կառավարությունը ընդունել է փաստաթուղթ, որում ճանաչվել է հայոց ցեղասպանության փաստը: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Ժնեւը ցանկանում է, որպեսզի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ տիրի ամուր խաղաղություն, որը հիմնված կլինի պատմական փաստերի ճանաչմամբ: Ճշմարտության թաքցնումը վնաս է հասցնում հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերությունների զարգացմանը: Հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ այս հայտարարությունը ոչ մի կերպ ուղղված չէ Թուրքիայի դեմ, որին ոչինչ չի խանգարում ընդունել անցյալի իր եղեռնագործությունը, ինչպես դա արեց Գերմանիան հրեական ժողովրդի հանդեպ»: Նշենք, որ 1998 թվականի հուլիսին հայերի ցեղասպանության փաստը ճանաչել է Ժնեւի խորհրդարանը: Նրանց ընդունած որոշումը բովանդակում էր Շվեյցարիայի դաշնային իշխանություններին ուղղված կոչ` արդարացի գնահատել հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները: Փաստաթղթում ընդգծվել էր, որ Ժնեւի օրենսդիրները «պատրաստ են աշխատել, որպեսզի միջազգային հանրույթը ճանաչի Օսմանյան Թուրքիայում կատարվածը»: Շվեյցարիայի հայ համայնքը ջանք չի խնայում, որպեսզի ցեղասպանությունը դաշնային խորհրդարանի քննարկման առարկա դառնա: Ժնեւի կանտոնի կառավարության ընդունած որոշումը անպայման կօգնի դրան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---