Ջութակահար Ազատ Ֆիշյանը ALMA-ում կնվագի համաշխարհային դասական եւ Կոմիտասի ստեղծագործություններից 1 մարտի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Մարտի 3-ին Ամերիկայի հայկական թանգարանում եւ գրադարանում (ALMA) «Ամարաս» գեղարվեստական միությունը կներկայացնի Ազատ Ֆիշյանի համերգը: Համերգի ընթացքում երաժիշտը կնվագի Բախի, Բեթհովենի, Պրոկոֆեւի, Կոմիտասի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ազատ Ֆիշյանին նվագակցելու է դաշնակահար Դանիել Պաթգետը, հաղորդում է ALMA -ի պաշտոնական կայքէջը: Ազատ Ֆիշյանը յոթ տարեկանում ընդունվում է Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան: 12 տարեկանում «Խաչատրյան» միջազգային մրցույթին մասնակցելով` գրավում է երրորդ տեղը: 15 տարեկանում Յուրի Բախշյանի կամերային նվագախմբում հանդես է գալիս որպես մենակատար եւ հանդես է գալիս Երեւանի, Բոստոնի, Լոս Անջելեսի բեմերում: 2007 թ. նա տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ երաժշտական կրթությունը շարունակում է Longy երաժշտական դպրոցում` Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստեր Մալքոլմ Լոուի հովանավորությամբ: Ավելի ուշ նա սովորում է Լոս Անջելեսում հայտնի ուսուցիչ եւ կատարող Հովսեփ Քեթենջյանի մոտ: 2009 թ. Ազատ Ֆիշյանը «Ռիչարդ Բ. Ֆիսկ» երիտասարդ կատարողների մրցույթում դառնում է առաջին մրցանակի մրցանակակիր: 2010 թ. նա Նյու Վալի սիմֆոնիկ նվագախմբի կազմում հանդես է գալիս համերգի կատարումով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |