Ընդլայնվում է ԼՂՀ այցելողների աշխարհագրությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամին, 2009 թվականի երկրորդ, երրորդ եւ չորրորդ եռամսյակներում ԼՂՀ այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 10%-ով ավելացել է 2008 թվականի համանման ժամանակահատվածի համեմատությամբ:

Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, անցյալ տարի առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են այցելել զբոսաշրջիկներ Մոզամբիկից, Գայանայից, Մավրիտանիայից, Վենեսուելայից: Այցելուների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի, Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, Հնդկաստանի, ԱՊՀ երկրների` մասնավորապես Ռուսաստանի եւ Թուրքմենստանի քաղաքացիները:

Այս տվյալները վկայում են այն մասին, որ արտասահմանյան երկրների — նրանց քաղաքացիների հետաքրքրությունը Արցախի նկատմամբ շարունակում է աճել: Այդ գործընթացին նպաստում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի, երկրի պատմության, ԼՂՀ-ում ժողովրդավարական սկզբունքների արմատավորման մասին միջազգային տարբեր զանգվածային տեղեկատվության միջոցների հավաստի տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---