Ամերիկացի գործարարները կոչ են անում ԱՄՆ Կոնգրեսին հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից 3 մարտի 2010 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Առաջատար ամերիկացի գործարարները կոչ են անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւից: Ինչպես հաղորդում էSpero News-ը, ամերիկյան տիեզերական ու ռազմական արդյունաբերության ոլորտների ընկերությունների տնօրենները նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեին, որտեղ նախազգուշացնում են, որ բանաձեւի ընդունումը կվնասի ամերիկա-թուրքական փոխհարաբերություններին: Նրանք հայտարարել են, որ տիեզերական ու ռազմական արդյունաբերության ոլորտների արտահանման ծավալները Թուրքիա 2009թ. կազմել են 7 մլրդ դոլար: ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |