Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերանորոգումից հետո նույնիսկ բազում չլուծված հարցեր են մնացել 3 մարտի 2010 - 20:41 AMT PanARMENIAN.Net - «Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգելուց հետո նույնիսկ բազում հիմնախնդիրներ են մնացել», - Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը: Նրա խոսքերի համաձայն, վերանորոգումն անորակ է արվել, եւ դեռ անավարտ է: Տնօրենն ընդգծել է, որ տուն-թագարանի շենքի վերանորոգման հարցով չեն զբաղվել դեռեւս խորհրդային տարիներից: «Տանիքը, թեեւ վերանորոգվել է, սակայն յուրաքանչյուր տարի ձմռան օրերին, երբ շատ տեղումներ են լինում, կրկին խնդիրներ են առաջանում: Թանգարանի շենքը ծերացել է այնքան, որ մենք ամաչում ենք մեր եվրոպացի հյուրերին ցուցադրելուց»: Ռուզան Սարյանի խոսքերի համաձայն, պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ձեռք բերելուց հետո ծագող բոլոր խնդիրները թանգարանը ստիպված է ինքնուրույն լուծել: Թանգարանի պահոցում 233 միավոր նմուշ կա: Նախկին ԽՍՀՄ հանրապետություններում եւ Եվրոպայում թանգարանը կազմակերպել է ավելի քան 135 ցուցահանդես: Թանգարանի գիտական գործունեության ծավալումն ուղղվելու է սայրանագիտության կենտրոն ստեղծելու գործին` ստեղծվելու է Մ.Սարյանի գիտական տարեգրությունը, շարունակվելու են նկարչի կտավների որոնման եւ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ձեռք բերելու աշխատանքները, նրա արխիվը եւ անձնական գրադարանը համակարգվելու եւ կատալոգի մեջ է տեղադրվելու: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |