Էրդողանը ԱՄՆ կմեկնի Անկարայի համար ճգնաժամային շրջանում 3 մարտի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ կմեկնի Անկարայի համար ճգնաժամային շրջանում: Ինչպես գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով Թուրքիայի վարչապետը Միացյալ Նահանգներ կմեկնի ապրիլի 11-ին, որպեսզի մասնակցի միջուկային անվտանգության վերաբերյալ գագաթաժողովին: Ինչպես նշում է թերթը, ամենայն հավանականությամբ Էրդողանի այցի օրակարգում գերակայող հարց է լինելու Հայոց ցեղասպանության թեման եւ դրա հնարավոր ճանաչումը ԱՄՆ կողմից: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կկայանա Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը: ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |