Համաշխարհային մեծության ջութակահար Պինհաս Ցուկերմանը կբացի «21-ի հեռանկարները» երեւանյան փառատոնը![]() 4 մարտի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային մեծության ջութակահար Պինհաս Ցուկերմանի համերգով կմեկնարկի «21-ի հեռանկարները» երեւանյան 11-րդ Միջազգային երաժշտական փառատոնը: «Հրավեր ստացա ու եկա, ուրախ կլինեմ ընդունելու նաեւ երկրորդ հրավերը «21-ի հեռանկարները» փառատոնին»,-իր մասնակցությունը փառատոնին պարզաբանել է լեգենդար երաժիշտը: Սակայն, Երեւանում կայացած մամլո ասուլիսում փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը հաղորդել է. «Արդեն 5 տարի է, ինչ մենք ստացել ենք մեծ երաժշտի մասնակցությունը փառատոնին, սակայն նրա շատ խիտ ժամանակցույցը շարունակում էր խոչընդոտել նրա համերգի կազմակերպմանը: Անդրադառնալով համերգի ծրագրին, որտեղ ներառված են Բոկկերինիի, Մոցարտի, Բրամսի ստեղծագործությունները, Ցուկերմանը նշել է. «Մենք կազմել ենք երեւանյան համերգի ծրագիրն առանց որեւէ սկզբունքի: Մեր միակ սկզբունքը պրոֆեսիոնալ կատարումն է»: Պրոֆեսիոնալիզմից բացի, ըստ Ցուկերմանի, տպավորիչ ելույթի համար անկեղծություն է հարկավոր ինչպես կատարողի, այնպես էլ` ունկընդրի կողմից: Իսկ երեւանցիների անկեղծությունն ես արդեն նկատեցի»,-ասել է Ցուկերմանը: ![]() ![]() Պինհաս Ցուկերման Պինհաս Ցուկերման` իսրայելացի ջութակահար, ալտահար, դիրիժոր: 1998 թ-ց` Օտտավայի Արվեստի ազգային կենտրոնի երաժշտական ղեկավար: Ծնվել է հուլիսի 16-ին 1948 թ-ն Թել Ավիվում: Ուսանել է Նյու Յորքի Ջուլյարդի դպրոցում: Առաջին անգամ ելույթ է ունեցել 1963 թ-ին: 1966 թ-ին հաղթել է Նյու Յորքի երիտասարդական կատարողների միջազգային մրցույթում: 1980-1987 թթ.` Սեն Պոլ քաղաքի (Մինեսոտա նահանգ) Կամերային նվագախմբի դիրիժոր: Grammy մրցանակի երկակի դափնեկիր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |