ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԿԱ ԵՐԿՈՒ ՕՐԻՆԱԳԻԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրակարգում ընգրկված է կոնգրեսական Քել Դուլիի ներկայացրած օրինագիծը, ըստ որի Հայաստանին հնարավորություն կընձեռնվի առանց մաքսատուրքի մուտք գործել ամերիկյան շուկա: Տվյալ օրինագիծը թույլ կտա նաեւ ընդլայնել հայկական արտադրանքի ցանկը, որոնք սակագնային արտոնություններ են ստանում ԱՄՆ ներկրվելիս: Ինչպես նշում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), այդ փաստաթղթին նախորդել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեի եւ Ջո Նոլենբերգի ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է հայ-ամերիկյան մշտական բնականոն առեւտրային հարաբերությունների հաստատում: Այդ նախաձեռնությունները, ինչպես նաեւ Հայաստանի անդամակցումն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ԱՀՀ-ի կարծիքով, կօգնեն փոխհատուցել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների շրջափակման բացասական տնտեսական ազդեցությունը: ԱՀՀ-ի տվյալներով, 2002 թվականին Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 134 մլն դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---