«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի շահույթը 2009-ին նվազել է 48 տոկոսով

«HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի շահույթը 2009-ին նվազել է 48 տոկոսով

PanARMENIAN.Net - Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009-ին իր գործունեության արդյունքը լիովին հաջողված է համարում, Երեւանում հայտարարել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը` ամփոփելով 2009-ի գործունեության արդյունքները:

Բանկի հրապարակված շահույթը մինչեւ հարկադրումը կազմել է 2.6 մլրդ դրամ, ինչը մոտ 48 տոկոսով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից: Բանկի ակտիվներն աճել են 11,5 տոկոսով` կազմելով 136 մլրդ դրամ: Տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է մոտ 10 տոկոսով` կազմելով 66 մլրդ դրամ: Դեպոզիտներն աճել են 30 տոկոսով` մինչեւ 111 մլրդ դրամ:

Հատկացվող վարկերի ծավալների կրճատումը Քլիֆորդը բացատրել է անցյալ տարի երկրի անկայուն տնտեսական իրադրությամբ:

Բանկը հիմնադրվել է 1995 թվականին, իր գործունեությունը սկսել 1996 թվականին` «Միդլենդ Արմենիա Բանկ» ԲԸ անվան տակ, իսկ 1998-ին վերանվանվել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ ՓԲԸ-ի: Բանկը համատեղ հիմնադրվել է «Էյչ-Էս-Բի-Սի» Խմբի, որին պատկանում են բաժնետոմսերի 70%-ը, եւ սփյուռքահայ ներդրողների կողմից: Բանկը հանդիսանում է Bankmail եւ SWIFT վճարային համակարգերի անդամ:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը «The Banker» առաջատար ամսագրի կողմից ճանաչվել է «Հայաստանում 2009 թվականի բանկ»: Բանկի ձեռքբերումների թվին «The Banker» ամսագիրը դասել է ակտիվների աճը 16,9%ով, ինչպես նաեւ բանկի հետեւողական քաղաքականությունը հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---