Աբու Դաբիում կառուցվելու է հայկական եկեղեցի, որը Ծոցի երկրներում առաջինն է լինելու

PanARMENIAN.Net - Աբու Դաբիում կառուցվելու է հայկական եկեղեցի, որը Ծոցի երկրներում առաջինն է լինելու: Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսի մամլո ծառայությունից հայտնում են, որ այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել այն ժամանակ, երբ Կաթողիկոս Արամ Ա-ն այցելել է Ծոցի երկրներ: Դուբայում եւ Աբու Դաբիում Նորին սրբությունը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների, Աբու Դաբիում Հայաստանի եւ Լիբանանի դեսպանների հետ: Արամ Ա-ի եւ ԱՄԷ-ի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել եկեղեցու կառուցման համար հայկական համայնքին 3000 քառ/կմ հողատարածք հատկացնելու մասին:

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայ Առաքելական եկեղեցու անկախ վարչական միավոր է: Կիլիկիո կաթողիկոսության ենթակայության ներքո են գտնվում Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Իրանի եւ ԱՄՆ-ի ՀԱԵ եպիսկոպոսությունները: Հայոց ցեղասպանությունից հետո 1920 թ.-ից տասը տարի շարունակ կաթողիկոսությունը տեղից տեղ էր տեղափոխվում, եւ 1930 թ. վերջնականապես հաստատվում է Անթալիայում:

Հայկական երկու եկեղեցիների` Հայ Առաքելական եկեղեցու եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության միջեւ հարաբերությունները խիստ սրված էին մինչեւ ԽՍՀՄ իշխանության փլուզումը: Հայաստանում անկախության հաստատումից հետո այդ հարաբերությունները մի փոքր բարելավվում են: Այսօր Արամ Ա Կաթողիկոսը Էջմիածնին հավատարմությամբ եւ նվիրվածությամբ է վարում իր եկեղեցապաշտ իշխանութունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---