ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ փոխըմբռնման է հասել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարը հասկացնել տվեց, որ Կոնգրեսի հետագա գործողութունները խոչընդոտելու են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք նախկինի նման կարծում ենք, որ Թուրքիայի եւ Հայաստանի համար անցյալին անդրադառնալու լավագույն միջոցը հարաբերությունների կարգավորումն է: Այդ մասին ԱՄՆ Պետդեպարտամենտում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին` մեկնաբանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու որոշումը: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ երկրների միջեւ երկխոսությունը շարունակվելու է ` նշելով, որ ԱՄՆ-ում շարունակելու են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Մենք զրուցել ենք Հանձնաժողովի նախագահի եւ նրա այլ անդամների հետ, եւ կարծում եմ, որ Կոնգրեսը հասկացել է այդ հարցում մեր դիրքորոշումը: Մենք չենք կարծում, որ Կոնգրեսի հետագա գործողությունները տեղին կլինեն»,- ասել է Քրոուլին: Նրա կարծիքով, այդ հարցի լուծման լավագույն միջոցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է: «Հանձնաժողովի որոշումը կարող եք մեկնաբանել ինչպես ցանկանում եք, բայց մենք պարտավոր ենք նրանց բացատրել այս ամեն ինչի վտանգը»,- ասել է Քրոուլին, ավելացնելով, որ որոշ կոնգրեսականների հայտարարությունից պարզ է, որ նրանք հստակ հասկանում են այս որոշման ողջ վտանգը: Նրա խոսքերով, Պետդեպարտամենտը Կոնգրեսի հետ փոխըմբռնման է հասել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հետագա քննրակման հարցում, բայց, չնայած դրան, Կոնգրեսն ազատ է իր որոշման մեջ:

«Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք Կոնգրեսին: Տեսնենք` ինչ է կատարվելու կամ չի կատարվելու ապագայում»

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:

Հայոց ցեղասպանության մասին բանաձև

252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---