Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ

Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի կապակցությամբ, որում ասված է.«Սիրելի կանայք, դուք արժանի եք մեծ գնահատանքի ու խոնարհումի: Ձեր անձնվիրության, սիրո, իմաստնության ու տոկունության շնորհիվ միշտ վառ եք պահում ընտանեկան օջախի կրակը, պահպանում ու զարգացնում ազգային արժեքներն ու ավանդույթները, դաստիարակում մեր հետնորդներին: Դուք հանդիսանում եք կյանքի շարունակության, ժողովրդի հարատեւման խորհրդանիշը:

Արցախի կանանց վիճակվել է տղամարդկանց հետ կողք կողքի պաշտպանել հայրենի հողը, կառուցել ազատ ու անկախ պետություն, ակտիվ մասնակցություն ունենալ մեր հանրապետության կենսագործունեության բոլոր բնագավառներում:

Թանկագին կանայք, մայրեր, քույրեր եւ դուստրեր, մենք անչափ շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք ձեր քնքշության ու բարության, ջերմության ու հոգատարության համար, այն ամենի, ինչ անում եք դուք ամեն օր եւ ամեն ժամ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու բարեկեցություն: Եղեք միշտ ուրախ, գեղեցիկ ու հմայիչ»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---