Աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգեւատրվել է Պատվո շքանշանով

Աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգեւատրվել է Պատվո շքանշանով

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդի, համաշխարհային կինոարվեստում ունեցած ծանրակշիռ վաստակի համար եւ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ աշխարհահռչակ կինոգործիչ Տոնինո Գուերան պարգեւատրվել է Պատվո շքանշանով, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը։

Տոնինո Գուերան ծնվել է 1920 թվականի մարտի 16-ին Սանտակրանջելո դի Ռոմանիայում (Իտալիա)։ Գուերան հայտնի է որպես բանաստեղծ, գրող, սցենարիստ։ Հեղինակ է հանրահայտ ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Անդրեյ Տարկովսկու, Լուկինո Վիսկոնտիի, Ֆռանչեսկո Ռոզիի, Թեո Անգելոպուլոսի ֆիլմերի սցենարների։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---