ALMA-ում նշվելու է Ընտանիքի օրը

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Ամերիկայի Հայկական գրադարանում եւ թանգարանում` (ALMA), տեղի կունենա ամենամյա ավանդական` Ընտանիքի օրը տոնակատարությունը: Այդ օրը միջոցառման մասնակիցներին ուրախ երեկո է սպասում, որի ընթացքում ներկայացվելու է հայկական պատմական եւ մշակութային ժառանգությունը:

Երեկոյի ընթացքում Բոստոնի հայտնի հեքիաթասաց Բիգ Ջոն երեխաներին հեքիաթ է պատմելու իր փայտե խաղալիքների մասնակցությամբ: Երեխաները նույնպես կարող են հայ հարսնացուների, հովիվների, երաժիշտների եւ ժողովրդական պարողների կերպարներ կերտել` ALMA-ի թատերականացված բեմականացման շրջանակներում: Այդ օրը նաեւ հայկական ժողովրդական պարերի ուսուցման դասեր կանցկացվեն:

Ընտանիքի օրն ամենամյա միջոցառում է, որի ընթացքում արտասահմանում ապրող հայերին հնարավորություն է տրվում հաճույք ստանալ հայկական պատմական եւ մշակութային ժառանգությունից:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---