ԲԱՔՎՈՒՄ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ՈՐ «ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ» ԿԱՇԱՌԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ, ՈՐՊԵՍԶԼ ԱՅՆ ՎԱՐԿԵՐ ՉՏՐԱՄԱԴՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ 5 դեկտեմբերի 2001 - 22:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ֆինանսների նախարար Ավեզ Ալեքփերովը սենսացիոն հայտարարություն է արել: Նրա խոսքերով` Համաշխարհային բանկում կան որոշակի ուժեր, որոնք աշխատում են հայկական լոբբիի օգտին եւ արգելակում են Ադրբեջանին վարկեր տրամադրելը: Կոնկրետ անուններ նա չի նշել: Համաշխարհային բանկի հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ վերջերս իրոք նկատելիորեն նվազել է: Այդ երկրի կառավարության կողմից աղքատության հետ պայքարի ծրագիրը տապալելու պատճառով` ուշացվում է ՍԱԿ-2 վարկի հերթական տրանշի վճարումը: Բաքվում գտնում են, որ ուշացման ճշմարիտ պատճառը կապված է «հայերի մեքենայությունների հետ»: Ընդ որում, Հայաստանի կառավարությունը չի կապում Համաշխարհային բանկի կողմից մեզ խոստացած ՍԱԿ-4 վարկի տրանշի փոխանցման հետաձգումը «ադրբեջանցիների խարդավանքների հետ»: Բաքվի մամաուլը անհանգսըացած է ստեղծված իրավիճակով եւ գրում է այն մասին, որ ծագած պրոբլեմները «Համաշխարհային բանկի ընդերքում թաքնված հայամետ տարրերի պատճառով» կարող են հանգեցնել 2002 թվականի բյուջեի չկատարմանը: Բաքվի իշխանությունները սպառնում են, որ եթե Համաշխարհային բանկը չփոխի քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ, ապա նրանք ընդհանրապես կհրաժարվեն բանկի վարկերից եւ կխզեն դրա հետ բոլոր հարաբերությունները:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |