Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Շվեդիայի խորհրդարանի որոշումը

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ողջունում է Շվեդիայի խորհրդարանի որոշումը

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները դատապարտող բանաձեւի ընդունումը:

«Մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ օրենսդիր մարմինները` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ու Շվեդիայի խորհրդարանը խիստ դիրքրոշում որդեգրեցին եւ դիմակայեցին Թուրքիայի սպառնալիքներին` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք շնորհավորում ենք շվեդացի խորհրդարանականներին, հատկապես նրանց, ով մարտահրավեր նետեց կուսակցական քաղաքականությանը եւ արտասահմանից հնչող սպառնալիքներին եւ հստակ հայտարարեց, որ Ցեղասպանությունը պետք է դատապարտվի, անկախ նրանից, թե երբ եւ որտեղ է այն կատարվել»,-հավելել է նա:

Մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանը 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ ասորիների, սիրիացիների/խալդերի եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը «23» կողմ եւ «22» դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային հանձնաժողովի քվեարկությունից հետո բանաձեւն ուղորդվելու է Ներկայացուցիչների պալատ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---