ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - 2002 թվականի հունվարին ղարաբաղյան խնդիրը կդառնա Եվրախորհրդի քաղաքական կոմիտեի քննարկման առարկան: Կոմիտեի նիստում կընտրվի ղարաբաղյան կարգավորման հարցի վերաբերյալ զեկուցող, որի կարգավիճակը հավասարազոր կլինի Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին: 2002 թվականի գարնանը Հայաստան, Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ կայցելի ԵԱՀԿ առաքելությունը, որի անդամները կուսումնասիրեն ստեղծված իրավիճակը` ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հաշվետվությունը կազմելու համար: Ենթադրվում է, որ հաշվետվության վերջնական տարբերակը պատրաստ կլինի զեկուցողին ընտրելուց վեց ամիս անց:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---