Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երեւանում 2010 թվականի սեպտեմբերին

Հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երեւանում 2010 թվականի սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա սեպտեմբերին Երեւանում ծրագրվում է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել: Այդ մասին տեղի ունեցած երեք` Հայաստան-ԱՄԷ, Հայ-կատարական, հայ-եգիպտական միջկառավարական համագործակցության հանձնաժողովների հայկական կողմերի նիստում հաղորդեց հանձնաժողովների հայկական կողմի համանախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

Նրա խոսքով, եգիպտական կողմից առաջարկություն է եղել նաեւ նիստի շրջանակում գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ: Մշակվել է նաեւ փաստաթղթերի փաթեթ` գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության վերաբերյալ:

Նշվեց, որ Եգիպտոսում այս տարի նախատեսվում է նաեւ Հայաստանի մշակույթի օրերի անցկացում:

Փոխվարչապետը հանձնարարեց եգիպտական կողմից ժամկետների հստակեցումից հետո սկսել միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի կազմակերպման աշխատանքները, հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---