Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը վերջին մեխն էր, որ խփվեց արձանագրությունների դագաղին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումը, այնուհետեւ Շվեդիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը նույն` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, մեծ հարված հասցրին Անկարայի պաշտոնական դիրքորոշմանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Այս ամբողջ գործընթացում ամենամեծ զոհը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները դարձան: Թուրքական Hurriyet Daily News թերթում գրում է Ստամբուլի Բախչեշեհիր համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը: Նրա կարծիքով, Ներկայացուցիչների պալատի որոշումը այն վերջին մեխն էր, որ խփվեց արձանագրությունների դագաղին:

Հեղինակը գրում է, որ Թուրքիան Վաշինգտոնի համար անհուսալի գործընկեր է, որն ամեն անգամ Կոնգրեսում բանաձեւի քվեարկության ժամանակ հարկադրված է սպառնալիքի չափաբաժինն ավելացնել:

«Թուրքիան, որ ձգտում է աշխարհի տարբեր ծայրերում ծագած հակամարտությունների լուծման հարցում որպես միջնորդ հանդես գալ, անհաջողության մատնվեց սեփական ներքին հիմնախնդիրները լուծելու փորձ անելիս: Այդ հիմնախնդիրներն են` հայկական, քրդական եւ Կիպրոսի հակամարտությունները: Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը 90 եւ ավելի տարիներ առաջ տեղի ունեցած մեծ ողբերգության հարցում հիմնված է այն ժխտելու քաղաքականության վրա, սակայն դա արդեն դժվար թե միջազգային լասարանի աջակցությունն ունենա: Մենք որքան մոտենում ենք 1915 թ. իրադարձությունների 100-ամյակին, այնքան ավելի անհանգիստ ու ջղագրգիռ են դառնում Թուրքիայի ղեկավար մարմինները: Սակայն արձանագրությունների տապալման հետ միաժամանակ ավանդական դարձած եւ դաժան ժխտումը ավելի ու ավելի է ջրի երես դուրս գալիս», - գրում է Աքթարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---