Թուրք գործարարները փոխել են Վաշինգտոն մեկնելու մտադրությունը

PanARMENIAN.Net - Գործարարների եւ արդյունաբերողների թուրքական ասուցիացիայի (TUSIAD) գործադիր խորհրդի անդամների մարտի 16-17-ը պլանավորված այցը Վաշինգտոն չեղյալ է համարվել: Այդ մասին հայտարարել է Վաշինգտոնում TUSIAD ներկայացուցիչ Աբդուլլահ Աքյուզը:

«Տնօրենների խորհուրդը որոշել է հետաձգել այցելությունը Վաշինգտոն `հիմնվելով նրա վրա, որ այդ այցը չի հանգեցնելու կառուցողական արդյունքների, որոնք մենք հույս ունեինք ստանալ»,- ասել է Աքյուզը: Նրա խոսքերով, TUSIAD-ը նաեւ կարծում է, որ այժմյան իրադրութունը կայուն չէ, եւ չի կարող նպաստել երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսության ակտիվացմանը:

Միաժամանակ նա նշել է, որ Ասոցիացիայի տնօրենների խորհուրդը հատուկ նշանակություն է տալիս ԱՄՆ հետ համագործակցությանը եւ հուսով է, որ կարող է այցելել Վաշինգտոն, երբ կընդունվեն անհրաժեշտ միջոցներ երկու երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունների լավացման համար, հաղորդում է Anatolian News Agency-ն:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 23 «կողմ» եւ 22 «դեմ» ձայներով ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւը: Պրոֆիլային կոմիտեում քվեարկությունից հետո բանաձեւը Ներկայացուցիչների պալատ կուղարկվի վերջնական քվեարկության համար: Բանաձեւի ընդունումից հետո Թուրքիան ԱՄՆ-ից ետ է կանչել իր դեսպանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---