Լեոնիդ Ենգիբարյան. Ես այնպիսին չեմ ինչպիսն բոլորը

PanARMENIAN.Net - Լեոնիդ Ենգիբարովի մասին գրե՞լ, թե՞... Անհնարինության չափ բարդ է նրան ներկայացնելը։ Չէ որ նրա տաղանդի այս կամ այն դրսեւորմանը քիչ թե շատ ծանոթ մեկն ունի իր Ենգիբարյանին, որին սիրում է, որի հետ ամեն առնչությունից լավատեսություն է ստանում ու մի խորունկ, թեթեւ տխրություն...

Եւ հետո լռում իր Երգիբարյանի մասին՝ հենց նրանից իր մասին իմանալու ակնկալիքով։

- Չեմ հավատում երջանիկ ավարտին, չե՛մ հավատում։ Հավատում եմ երջանիկ ընթացքին։ Ես երջանիկ մարդ եմ՝ բոլոր ցանկություններս վաղ թե ուշ իրականանում են, - խոստովանությունն այս Լեոնիդ Ենգիբարովինն է եւ հրապարակվել է 1972-ին իր մահից ամիս առաջ Վլադիմիր Շահիջանյանին տված հարցազրույցում։

«Ինձ թվում է՝ մարդը մշտապես երազում է ձեռք բերել հենց այն ինչ չունի։ Երբ փոքր էի, ընտանիքում բոլորից տարբերվում էի հումորի զգացողությանս լիակատար բացակայությամբ, ինչը հավանաբար դեր խաղաց ուսումնական հաստատության՝ Կրկեսային եւ էստրադային արվեստի ուսումնարանի ընտրության հարցում։ Ինչը գայթակղեց՝ գուցե հումորի զգացումս զարգացնելու հեռանկարը, իսկ թե ավելի լուրջ՝ կրկեսի համարյա անսպառ հնարավորությունները։ Ու ես դարձա ծաղրածու», - նույն հարցազրույցում պատմել է Լիոնիդ Ենգիբարյանը

Բռնցքամարտում սպորտի վարպետը, միլիոնավոր մարդկանց ծիծաղել ստիպող ծաղրածուն ու «Վերջին մենամարտ» գրքի հեղինակը, որ նաեւ հասցրել էր նկարահանվել մի քանի ֆիլմերում եւ ինքն իրեն երջանիկ էր համարում սեփական թատրոն ունենալու երազանքի տերն էր ու իր բառերով ասած՝ իր կյանքի այդ հատվածում կարեւորագույն գործի՝ ընկրոջ ռեժիսոր, միմ Յուրի Բելովի հետ իր սցենալով «Ծածրածու» ներկայացումը ստեղծելու եւ «Ծիծաղելիի ու տխրեցնողի մասին», «Պոետը» ներկայացումնրի սցենարները պատրաստելու ճանապարհին էր, բայց ճանապարհն ընդհատվեց...

Եւ դրանից հետո միայն ընդդիմախոս չմնաց նրա բանաձեվմանը. «Ես այնպիսին չեմ ինչպիսն բոլորը։ Ախր ծաղրածուն չի էլ կարող լինել ինչպես բոլորը։ Ծաղրածուն մասնագիտություն չէ, աշխարհայացք է։ Ես ուզում եմ ստեղծել իմ թատրոնը, իմ կրկեսը, իմ կինոն։ Ես ուզում եմ գրել մի քանի գիրք։ Ես ուզում եմ...»։

Ես էլ կուզեի չանդրադառնալ տաղնդաշատ Լեոնիդ Ենգիբայանի կենսագրական տվյալների քրոնիկային, բայց դա էլ նրա մասին է, հետեւաբար եւ անտրաժեշտ տեղեկացնելիք, հատկապես նրա ծննդյան 75-րդ տարեդարձի օր։

Լեոնիդ Ենգիբարյան - կրկեսի եւ էստրադայի արտիստ, դարի մեծագույն միմ եւ ծաղրածու։ Ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում։ 1959 ավարտել է Կրկեսաի եւ էստրադային արվեստի պետական ուսոմնարանը Մոսկվայում։ 1964 թվականին Պրահայի ծաղրածուների միջազգային մրցույթում աարժանացել առաջին մրցանակի ու Բասսեի գավաթի։ 1971 թվականին հիմնել է էստրադային թատրոնը։ Նույն տարում նրան շնոհվել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է 1972 թվականի հուլիսի 25-ին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---