Արամ Բարսեղյան. «Հայաստանում համասեռամոլների թիվն անփոփոխ է մնացել, նրանք պարզապես այլեւս չեն թաքնվում»

PanARMENIAN.Net - «Վերջին ժամանակներում ավելացել է սեքսաբանի մոտ այցելուների քանակը: Այս փաստը խոսում է մեր հասարակության զարգացման մասին: Սակայն մենք դեռեւս մի երկիր ենք, որտեղ սեփական առողջության հանդեպ անուշադրության եւ անգրագիտության հետեւանքով շարունակում են աճել ՍՊԻԴ-ն ու այլ վեներական հիվանդությունները», - մարտի 15-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է բժիշկ սեքսաբան Արամ Բարսեղյանը:

Բժշկի խոսքերի համաձայն, այցելուների հիմնական բողոքը վեներական հիվանդություններն են, սեռական թուլությունն եւ այլն: «Սակայն երբեմն մեզ դիմում են այնպիսի այցելուներ, հիմնականում տղամարդիկ, որոնք խնդրում են, որպեսզի բուժվեն եւ վերականգնեն իրենց նորմալ սեռական կողմնորոշումը: Սեռական շեղումները հիմնականում կատարվում է նրանց հանդեպ բռնության կիրառման արդյունքում` մանկության տարիներին կամ բանտում»:

«Սակայն այս իրավիճակում կարեւոր է հասկանալ այցելուի բժշկին դիմելու պատճառը` արդյոք նա է ուզում բուժվել, թե՞ շրջապատի ցանկությամբ է բժշկին դիմում», - ընդգծել է բժիշկ Ռուզան Ազատյանը:

Արամ Բարսեղյանի խոսքերի համաձայն, համասեռամոլների թիվը Հայաստանում չի փոխվել, նրանք ընդամենը այլեւս չեն թաքնվում: «Սակայն հայկական ավանդական մտածողությունը թույլ չի տա, որ նրանց թիվն այնքան ավելանա, որ վտանգավոր լինի մեր հասարակության համար», - ընդգծել է Արամ Բարսեղյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---