«B» խմբի խաղերի ժամանակացույցը կորոշի UEFA-ն

«B» խմբի խաղերի ժամանակացույցը կորոշի UEFA-ն

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Մակեդոնիայի, Իռլանդիայի եւ Անդորրայի հավաքականների ներկայացուցիչների խորհրդակցությունը: Այս հավաքականները ելույթ են ունենալու Եվրո-2012 նախընտրական մրցաշարի «B» խմբում: Խորհրդակցության նպատակն էր` համաձայնեցնել խաղերի անցկացման կանոնակարգն ու ժամանակացույցը, հաղորդում է Ռուսաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Բանակցությունների արդյունքում մասնակիցները հանդիպումների կազմակերպման վերաբերյալ արձանագրություն ստորագրեցին: Սակայն ժամանակացույցի կառուցվածքի հարցում ազգային ընտրանիների ներկայացուցիչներին չհաջողվեց միահամուռ որոշման հանգել:

Այդպիսով, «B» խմբում հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ որոշումը 2010 թվականի մարտին կոնգրեսի նախօրեին վիճակահանությամբ կընդունի UEFA-ն:

Մոսկվայում Հայաստանի հավաքականը ներկայացրեցին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանն ու հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---