Թուրքիան դեռ կարող է ապասառեցնել հայ-թուրքական գործընթացը

PanARMENIAN.Net - «Ես համարժեք չեմ համարում Ադրբեջանի արձագանքը Հայաստանի նախագահի կոչին` համաձայնագիր ստորագրել ուժի չկիրառման մասին»,-վերլուծաբան Անուշ Սեդրակյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, դրանով Բաքուն մեկ անգամ եւս ցույց տվեց իր ապակառուցողական դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում:



Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Զաքարյանն ասել է, որ ցանկացած դեպքում, վավերացնի Թուրքիան Արձանագրությունները, թե ոչ, Հայաստանը շահած դուրս կգա գործընթացից: Զաքարյանն ասել է նաեւ, որ հաշվի առնելով Թուրքիայում առկա գործընթացները, նա չի բացառում, որ Անկարան կարող է վավերացնել Արձանագրությունները եւ ապասառեցնել գործընթացը: «Սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է անկանխատեսելի քայլեր չսպասենք Թուրքիայի կողմից»,-ասել է Ա.Զաքարյանը: Ընդ որում, նա սխալ է համարել Արձանագրությունների վավերացման որեւէ ժամկետ սահմանելը, քանի որ դա բավականին բարդ գործընթաց է:



Իր հերթին Անուշ Սեդրակյանն ասել է, որ Հայաստանի նախագահի հայտարարությունը նորություն չէր: Ընդ որում, նա նշել է, որ նման հայտարարությամբ հանդես եկան նաեւ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի նախագահները` Վրաստանի հարձակումից առաջ: «Հարց է առաջանում, հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը հանդես եկավ նման հայտարարությամբ` որոշակի գործընթաց կանխելու նպատակով»,-ասել է Սեդրակյանը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը դարձել է լարվածության գործող գործոն տարածաշրջանում: Հայ փորձագետն ընդգծել է նաեւ, որ այս պահի դրությամբ եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան ռուսամետ դիրքորոշում են որդեգրել:



Իր կողմից, Զաքարյանը հավելել է, որ պատերազմի սպառնալիքը միշտ կար եւ դրա միակ մեղավորն Ադրբեջանն է:



Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը բռնություն իրականացրեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994 թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ-ում կազմավորվեց պաշտպանության բանակը, ստեղծվեց ԼՂՀ անվտանգության գոտի, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշքեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---