ANCA. «Թուրքիան իր ժխտումով շարունակում է Հայոց ցեղասպանությունը»![]() 22 մարտի 2010 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական ազգային հանձնաժողովը (ANCA) հիասթափվել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի նկատողություններից, որոնցով նա փորձում է արդարացնել Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, թե երկրից հնարավոր է վտարվեն Թուրքիայում աշխատող հայաստանցի 100.000 տարագիրները: Այս մասին ասվում է ANCA-ի հայտարարության մեջ: «Թուրքիայի վարչապետի սպառնալիքները հայերին վտարելու մասին ապացուցում են, որ Թուրքիան, չնայած Վաշինգտոնում իր դաշնակիցների ջանքերին, որոնք փորձում են սպիտակեցնել նրա պատմությունը, հավատարիմ է մնում այն դիրքորոշմանն ու նպատակներին, ինչը տանում է դեպի Հայոց ցեղասպանություն», - հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերի համաձայն, Գորդոնն արդեն գլխավոր դերը կատարել է ԱՄՆ վարչակազմում «բերանը փակելու» Թուրքիայի քաղաքականությունն ապահովելու համար եւ վերջերս Կոնգրեսում իջել է ռեկորդային ամենացածր աստիճանին` դառնալով Էրդողանի անձնական պաշտպանը: «Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին անմիջապես դատապարտել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի մեկնաբանությունները եւ հայտարարել, որ ԱՄՆ կառավարությունը ոչ մի դեպքում չի հաշտվի հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի նոր սպառնալիքների հետ», - ընդգծել է Համբարյանը: Ավելի վաղ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը մեկնաբանել էր Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` մասնավորապես ասելով, որ «Իմ կարծիքով, վարչապետ Էրդողանը ցանկացել է միայն ընդգծել, որ Թուրքիայում ապրում է 100.000 անլեգալ հայ, սակայն ես չեմ կարծում, որ նա սպառնում էր նրանց երկրից վտարել»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |