Սիրիան պատրաստ է միջնորդ դառնալ հայ-թուրքական գործընթացում

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել որպես միջնորդ հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, հիմք ընդունելով այն, որ Դամասկոսը հիանալի հարաբերություններ ունի թե Երեւանի, թե Անկարայի հետ: Այդ մասին Հայաստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահԲաշար Ալ Ասադը: Նրա խոսքերով, Հայաստանը եւ Թուրքիան երկխոսության օգնությամբ պետք է հաղթահարեն բոլոր տարաձայնությունները: Միաժամանակ նա բարձր է գնահատել Սերժ Սարգսյանի որոշումը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ` անվանելով դա խիզախ որոշում` հիմնված հեռատեսության վրա:



Իր հերթին Հայաստանի նախագահն ասաց, որ հակամարտությունների եւ ճգնաժամերի լուծումը հնարավոր է միայն խաղաղ բանակցությունների եւ երկխոսության ճանապարհով: Նա նաեւ նշեց, որ Հայաստանն աշխատում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ուղղությամբ,- հաղորդում է News Essentials:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---