23 մարտի 2010 - 13:31 AMT
Մայամիի գերմրցաշարի առաջին խաղը Դավիթ Նալբանդյանն անցկացնելու է Լուկաշ Կուբոտի հետ
Masters կարգի Sony Ericsson-2010 մրցաշարի հիմնական մենամարտերը մեկնարկում են մարտի 24-ին Մայամիում (ԱՄՆ), մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 3, 645, 000 ԱՄՆ դոլար:

Այդ օրն իր ելույթները սկսելու է հայկական ծագումով արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը: Նրա մրցակիցն է լինելու Լուկաշ Կուբոտը (Լեհաստան): Երկրորդ շրջանում այդ զույգի հաղթողը մրցելու է Վիկտոր Տրոիցկու հետ (Սերբիա), հաղորդում է gotennis.ru-ն:

Նալբանդյանը մրցաշարում խաղում է «հատուկ հրավերով», որին կազմակերպիչներն արժանացրել էին նաեւ իսպանացի Կարլոս Մոյեին, խորվաթ Մարիո Անչիչին, ամերիկացի Ռայան Հարիսոնին եւ ճապոնացի Քեյ Նիշիկորիին:

Sony Ericsson-2010 գերմրցաշարը տեղի է ունենում մարտի 23-ից ապրիլի 4-ը: