«Յունիբանկ»-ը կավելացնի կանոնադրական կապիտալը մինչեւ 11,4 մլրդ դրամ

«Յունիբանկ»-ը կավելացնի կանոնադրական կապիտալը մինչեւ 11,4 մլրդ դրամ PanARMENIAN.Net - «Յունիբանկ»-ի բաժնետերերըորոշումեն կացարել ավելացնելուբանկիկանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Համալրումից հետո այնկկազմի 11,4 մլրդ դրամ:



«Կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխանում էբանկիզարգացմանռազմավարությանը` ուղղվածգործունեության ծավալների մեծացմանն ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:



Բացի դրանից, հաղորդագրության համաձայն, կապիտալի համալրումն անհրաժեշտ է «Յունիբանկ»-ին գործունեության հետագա ընդլայնման եւ 35 տոկոսով վարկային ներդրումների ծավալների ավելացման նպատակով: 2010թ.-ին բանկը նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 90 մլրդ դրամի:



Այս տարվա մարտի 1-իդրությամբբանկիընդհանուր ակտիվներըկազմել են 108 մլրդ դրամ, գերազանցելով նախորդ տարվանույնժամանակահատվածի ցուցանիշը 46 տոկոսով: 2009թ.-իարդյունքներով «Յունիբանկ»-ն ակտիվների ծավալով ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է հինգերորդ տեղը: Արդյունաբերության ոլորտին բանկն ուղղել է 24,4 մլրդ դրամ` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով «Յունիբանկ»-ը զբաղեցրել է երկրորդ տեղը: ֆիզիկական անձանց բաժին է ընկել բանկի վարկային ներդրումների 42 տոկոսը:



2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---