Հայաստանը եւ Լիբանանը խորացնում են համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում

PanARMENIAN.Net - Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:



Զրուցակիցները քննարկել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Լիբանանի բարեկամական հարաբերություններն ու Բեյրութի եւ Երեւանի միջեւ օդային ուղիղ կապի առկայությունը լավ հնարավորություն են ստեղծում փոխայցելությունների իրականացման, տուրիստական փաթեթների պատրաստման, գործարար համաժողովների, մշակութային օրերի կազմակերպման ու անցկացման համար:



Նախարար Աբուդը պատրաստակամություն է հայտնել հրավիրելու հայաստանցիիր գործընկերներին եւ տուրիստական գործակալությունների ղեկավարներին համագործակցության հնարավոր մեխանիզմները քննարկելու նպատակով: Նախարարը բարձր է գնահատել հայ համայնքի ակտիվ ներգրավվածությունն ու դերակատարությունը Լիբանանի քաղաքական եւ հասարակական կյանքում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---