Վաշինգտոնում ներկայացվել է Շուշիի վերականգնման ծրագիրը![]() 24 մարտի 2010 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Վաշինգտոնում Հայաստանի դեսպանության եւ Համահայկական հիմնադրամի Արեւելյան ափի գրասենյակի հովանու ներքո կազմակերպվել է միջոցառում`«Մեր Շուշին. հիշելով անցյալը, ըղձալով ապագան» խորագրով:Ողջույնի խոսքում դեսպան Մարգարյանը, մեծապես կարեւորելով Համահայկական հիմնադրամի գործունեությունը անցած 17 տարիների ընթացքում նշել է, որ այն ունի ոչ միայն նյութական, այլեւ` բարոյական արժեք: Հայոց պետականության ամրապնդման առաջին դժվարին, մութ եւ ցուրտ տարիներին, հիմնադրամի գործունեությունը հույս է արթնացրել հայ ժողովրդի մեջ` հիշեցնելով, որ Հայաստանը միայնակ չէ:Այնուհետեւ հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Լազարյանը ներկաներին ծանոթացրել է հիմնադրամի գործունեությանը եւ ծրագրերին, որոնք ներառում էին կրթական, առողջապահական եւ գյուղատնտեսական ոլորտները, ներկայացրել է Շուշիի վերականգնման ծրագրերը: Ցուցադրվել է կարճամետրաժ ժապավեն` նվիրված Շուշիի բնակիչների կենսապայմաններին եւ կարիքներին: Միջոցառմանը մասնակցել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւոր հայրեր, բազմաթիվ ամերիկահայեր, ներկա է եղել նաեւ Լինսի հիմնադրամի փոխնախագահ եւ Միացյալ հայկական ֆոնդի տնօրեն Հարութ Սասունյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |