ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը կազմել է 2,1 մլն մարդ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը կազմել է 2,1 մլն մարդ PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի-ի բաժանորդային բազան անցյալ տարվա համեմատ աճել է 2,5 տոկոսով: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից, փետրվարի 28-ի տվյալներով բաժանորդների թիվը կազմել է 2,1 մլն մարդ: Ընկերության բաժանորդների աճն ընթացիկ տարվա հունվար- փետրվար ամիսներին մեծացել է 20 հազար միացումով:



«ՄՏՍ» ԲԲԸ-ի բաժանորդների ընդհանուր թիվը 2010-ի փետրվարի 28-ի դրությամբ կազմել է 97,76 մլն օգտագործող:



ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության բաժնետոմսերի 80% բաժնետեր «Բջջային ՀեռուստաՀամակարգեր» (ՄՏՍ) ԲԲԸ-ն Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում բջջային կապի ամենոխոշոր օպերատորն է: Ընկերության համաձայնեցված բաժանորդական բազան կազմում է 97.46 միլիոն բաժանորդ: Ռուսաստանի 82 շրջանների, ինչպես նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ն ու նրա դուստր ձեռնարկությունները GSM ստանդարտով ծառայություններ մատուցելու լիցենզիաներ ունեն, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---