Յունուս Էրմեի թուրքական հիմնադրամը կարող է մշակութային կենտրոն բացել Հայաստանում

PanARMENIAN.Net - Յունուս Էրմեի թուրքական հիմնադրամը մտադիր է մշակութային կենտրոն բացել Հայաստանում: Ինչպես հայտարարել է հիմնադրամի գլխավոր տնօրեն Ալի Ֆուադ Բիլկանը, երբ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ստորագրված Երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններն ուժի մեջ մտնեն, հիմնադրամը ցանկանում է մշակութային կենտրոն բացել Հայաստանում: Ըստ Բիլկանի, եթե Հայաստանում թույլ տան, նա մտադիր է ժամանել հանրապետութուն եւ թուրքական մշակութային կենտրոն բացել` չսպասելով արձանագրությունների վավերացմանը: Պատմելով հենց Հայաստանում կենտրոն հիմնելու մտադրության դրդապատճառների մաիսն` հիմնադրամի տնօրենը հայտարարել է, որ թուրքերը արտաքին քաղաքականության մեջ չեն կարող հիմնվել «բարեկամ-թշնամի» հասկացության վրա` հավելելով, որ Թուրքիան կարող է հեշտությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Ինչպես ասել է Ալի Ֆուադ Բիլկանը, Յունուս Էրմեի կենտրոնները գործում են Սարաեւոյում, Տիրանայում, Կահիրեում: Նախատեսվում է նաեւ նմանատիպ կենտրոններ բացել Սկոպյեում եւ Մոսկվայում, հաղորդում է Anataolian News agency-ն:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---