Նախանշվեցին հայ-ուկրաինական համագործակցության ուղիները27 մարտի 2010 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա: Մարտի 26-ին կայացավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որն իր աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով` պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնկացությամբ: Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի իրականացման, հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության բնագավառներում փոխգորխակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման եւ մի շարք այլ հարցերը: Նախարարները հավանության արժանացրեցին եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրեցին Մեծ Հայրենական Պատերազմում Հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը: Նույն օրըԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ սերտ համագործակցության ակնկալիք ունի` երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:Նախարարները մտքերփոխանակեցինքաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտիընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ: Էդվարդ Նալբանդյաննու Կոնստանտին Գրիշենկոն մտքերփոխանակեցինտարածաշրջանային եւ միջազգային խնդիրների եւ դրանց կարգավորման ուղիների շուրջ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:--ԼՀ-- Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |