«Ջավախք» շարժումը կոչ է անում Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել հայ բնակչության շահերը հետապնդող ուժերի մասնակցությանը ՏԻՄ ընտրություններին

PanARMENIAN.Net - 2010թ. մարտի 27-ին Ախալքալաքում կայացավ «Ջավախք» ժողովրդական շարժման համաժողովը, որին մասնակցեցին կառույցի 200-ից ավել նախկին եւ ներկա անդամներ, Ջավախքում գործող այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ջավախքահայ հասարակական գործիչներ:



Ինչպես ասվում է «Ջավախք» ժողովրդական շարժման հաղորդագրության մեջ, հաշվետու զեկույցով հանդես եկավ «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Ելույթ ունեցան նաեւ կառույցի անդամներ Ստեփան Հակոբյանը, Վահագն Հակոբյանը, «Ջավախքի մտավորականների միության» նախագահ Ազատ Շիպակցյանը եւ այլոք:



Ելույթ ունեցողները խոսեցին ջավախքահայության առջեւ ներկայումս ծառացած հիմնախնդիրների, հայ բնակչության նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների խտրական քաղաքականության առանձին դրեւսեւորումների եւ այլ հարցերի մասին: Հատուկ անդրադարձ կատավրվեց Վրաստանում մայիսի 30-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին եւ դրանց ջավախքահայության շահերը ներկայացնող հասարակական-քաղաքական ուժերի մասնակցությանը:



Համաժողովիավարտին մասնակիցներն ընդունեցին հայտարարություն: Հայտարարության մեջ մասնավորապես անդրադարձ է կատարվում ՏԻՄ կարգավիճակին, լեզվի հարցին, ՀԱԵ կարգավիճակի, քաղաքական կազմակերպությունների ստեղծումն արգելող օրենսդրության դրույթներին:



Շարժման մասնակիցները կոչ են անում Վրաստանի իշխանություններին երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտում ժողովրդավարական սկզբունքների, մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության նորմերի տառից եւ ոգուց բխող լուծումներ տալ ջավախքահայությանը հուզող խնդիրներին:



«Ջավախք» ժողովրդական շարժումը կոչ է անում Վրաստանի իշխանություններին չխոչընդոտել հայ բնակչության շահերը հետապնդող ուժերի ընտրություններին մասնակցությանը, ինչպես նաեւ երաշխավորել ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը:
Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---