«Յունիբանկի» կանոնադրական կապիտալը կազմել է 11,4 մլրդ դրամ

«Յունիբանկի» կանոնադրական կապիտալը կազմել է 11,4 մլրդ դրամ PanARMENIAN.Net - «Յունիբանկը» համալրել է կանոնադրական կապիտալը 2,8 մլրդ դրամով, հասցնելով այն 11,4 մլրդ դրամի: Կապիտալի համալրումն անհրաժեշտ էր բանկին 2010թ.-ին 35 տոկոսով վարկային ներդրումների ծավալների ավելացման նպատակով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: «Այս տարի «Յունիբանկի» վարկային ներդրումներըկկազմեն 90 մլրդ դրամ: Բանկը նախատեսում է նման արդյունքի հասնել գործունեության ծավալների ընդլայնմանշնորհիվ` ինչպես մանրածախ, այնպես էլ` կորպորատիվ վարկավորման ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ:



2009թ.-ի արդյունքներով «Յունիբանկն» ընդհանուր վարկային ներդրումների ծավալովՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է հինգերորդ տեղը: Արդյունաբերության ոլորտին ուղղված վարկային ներդրումների ծավալով բանկը զբաղեցրել է առաջին, հիփոթեքային վարկավորման ծավալով` երկրորդ, ավտովարկավորման ծավալով` առաջին տեղերը:



2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---