ԱՄՀ-ն 73,6 մլն դոլար կհատկացնի Հայաստանին տնտեսության վերականգնման համար

ԱՄՀ-ն 73,6 մլն դոլար կհատկացնի Հայաստանին տնտեսության վերականգնման համար PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը մարտի 29-ին ավարտեց Հայաստանի տնտեսական ցուցանիշների երրորդ տեսությունը «Համաձայնագիր ռեզերվային վարկերի մասին» ծրագրի շրջանակներում: Տեսության արդյունքները թույլ են տալիս անհապաղ Հայաստանին տրամադրել շուրջ 73, 6 մլն դոլար` հասցնելով ԱՄՀ հատկացված ընդհանուր գումարը 532,2 մլն դոլարի, հաղորդում է ԱՄՀ մամլո ծառայությունը:

Ըստ ԱՄՀ գլխավոր տնօրենի տեղակալ եւ նախագահի պաշտոնակատար Մուրիլո Պորտուգալի, Հայաստանն արդեն ապրել է տնտեսական անկման նվազագույն նիշը ճիշտ դրամավարկային եւ ֆինանսական քաղաքականության շնորհիվ: «Երկրի ֆինանսական հատվածը շարունակում է մնալ հուսալի եւ լավ կապիտալիզացված, իշխանություններն ավելի նախապատրաստված են ճգնաժամերին, սակայն երկիրը շարունակում է բարեփոխումները` նպատակ ունենալով ավելի կայուն լինել արտաքին ռիսկերի հանդեպ»-ասել է նա:

Պորտուգալը նշել է նաեւ տնտեսւթյան վերականգնման հետագա աջակցության եւ արտաքին ռիսկերին դիմակայելու անհրաժեշտությունը: Ըստ նրա, 2010թ. սոցիալական ծախսերը պաշտպանված կլինեն, իշխանությունները մտադիր են առաջընթացի հասնել հարկային քաղաքականության եւ վարչարարության բարեփոխման ոլորտներում: Այս համատեքստում, նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բարեփոխումներ անցկացնել արտադրական ներուժի բարձրացման եւ երկարաժամկետ աճի ապահովման նպատակով` առեւտրի բաց ռեժիմի, գործարար միջավայրի բարելավման, կառավարման կատարելագործման եւ մրցունակության բարձրացման միջոցով տնտեսության առանցքային հատվածներում:

2009 թվականի մարտի 6-ին ԱՄՀ-ն որոշեց 540 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանին: Հունիսին ԱՄՀ-ն հավանություն տվեց Հայաստանի ռեզերվային վարկին` 822,7 մլն դոլար: Ըստ ռեզերվային միջոցների մասին համաձայնագրի, ԱՄՀ անդամ երկիրը կարող է նշված ժամանակահատվածում եւ համաձայնեցված գումարի սահմաններում արտարժույթ ստանալ ազգային արժույթի դիմաց` վճարային բալանսի դեֆիցիտի ֆինանսավորման համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը` ԱՄՀ-ն ՄԱԿ-ի մասնագիտացած հաստատություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում (ԱՄՆ):

1944թ. հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Բրետոն-Վուդի արժութաֆինանսական հարցերի կոնֆերանսում մշակվել է հիմնական համաձայնություն (ԱՄՀ Խարտիա): Առավել զգալի ներդրումը հայեցակարգի մշակման մեջ ունեցավ Ջոն Մեյնարդ Քեյնսը, որը գլխավորում էր բրիտանական պատվիրակությունը եւ Հարրի Դեքստեր Ուայթը` ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ: Համաձայնագրի վերջնական տարբերակն առաջին 29 պետությունները ստորագրել են 1945թ. դեկտեմբերի 27-ին, որը ԱՄՀ ստեղծման պաշտոնական ամսաթիվն է: ԱՄՀ-ն իր գործունեությունը սկսել է 1947թ. մարտի 1-ին որպես Բրետոն-Վուդի համակարգի մաս: Նույն թվականին Ֆրանսիան վերցերց առաջին վարկը: Այժմ ԱՄՀ-ն միավորում է 186 պետությունների, իսկ նրա կազմում աշխատում է 2500 մարդ 133 երկրներից:

ԱՄՀ-ն կարճաժամկետ եւ միջնաժամկետ վարկեր է տրամադրում պետության վճարային հավասարակշռության դեիֆիցիտի դեպքում: Վարկերի տրամադրումը, սովորաբար, ուղեկցվում է իրադրության բարելավմանն ուղղված պայմանների եւ խորհրդատվությունների փաթեթով:

ԱՄՀ քաղաքականությունն ու խորհուրդները զարգացող երկրների վերաբերյալ բազմիցս են քննադատվել, որի էությունն այն է, որ խորհուրդների եւ պայմանների կատարումն արդյունքում ուղղված է ոչ թե ինքնուրույնության, կայունության բարձրացմանն եւ ազգային տնտեսությունների զարգացմանը, այլ լոկ շաղկապում է այն միջազգային ֆինանսական հոսքերին:
Արժույթի միջազգային հիմնադրամը

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---