Կիպրոսի հայկական «Նարեկ» դպրոցի 16 շրջանավարտներ Հայաստան կայցելեն

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ից 22-ը Կիպրոսի հայկական «Նարեկ» դպրոցի 16 շրջանավարտներ եւ 2 ուսուցիչներ Հայաստան կայցելեն:

«Սույն ուղեւորության նպատակն է երեխաներին ցույց տալ Հայաստանի պատմությունը, որը նրանք սովորել են դպրոցում: Թող նրանք սեփական աչքերով տեսնեն Էջմիածինն ու Խոր Վիրապը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ընդգծել է այդ ուղեւորության նախաձեռնող, Կիպրոսի խորհրդարանի անդամ Վարդգես Մագդեսյանը:

Նա հաղորդել է նաեւ, որ ուղեւորության եւ Հայաստանում երեխաների եւ ուսուցիչների բնակության ծախսերն իր վրա է վերցրել, իսկ երեխաների համար նախատեսված մշակութային ծրագիրը պետք է ապահովի Հայաստանի կառավարությունը:

«Ես համոզված եմ, որ նման ուղեւորությունները պետք է ամենամյա դառնան»,- ընդգծել է Վարդգես Մագդեսյանը:

«Նարեկը» Կիպրոսի` 2005 թվականին փակված Մելքոնյան վարժարանի ներկայումս գործող նախակրթարանն է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---