Շեմի Ցուր. Հայաստանում Իսրայելին շատ լավ են վերաբերվում

PanARMENIAN.Net - "Հայաստանի ու Իսրայելի միջեւ լավ հարաբերություններ են հաստատվել, մենք թշնամանքի պատճառ չունենք: Հայերն ու հրեաները կողք կողքի ապրում են Սուրբ հողի վրա արդեն մոտ 2000 տարի, ինչը չի կարող չանդրադառնալ միջպետական հարաբերությունների մթնոլորտի վրա: Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Երուսաղեմ այցելեց ու Երեւան վերադարձավ ընդունելությունից ստացած մեծ ուրախությամբ: Ես հերթական անգամ այցելեցի այնտեղ անցյալ շաբաթ. հրաժեշտ տվեցի կառավարության անդամներին: Վստահեցնում եմ ձեզ, որ Հայաստանում Իսրայելին շատ լավ են վերաբերվում",- այդ մասին հայտնեց Հայաստանում Իսրայելի ոչ ռեզիդենտ-դեսպան Շեմի Ցուրը նախքան հայրենիք մեկնելը: Սակայն, նրա կարծիքով, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բազմամյա հակասությունների արդյունքում Հայաստանում դիվանագիտական աշխատանքը պետք է շատ զգույշ վարվի: "Մասնավորապես, դա վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Բայց կարեւոր է նշել, որ այն ամենը, ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, Իսրայելում քննարկվում է գերագույն մակարդակով",- ընդգծեց Ցուրը:

Դրա հետ մեկտեղ դիվանագետը հիշեցրեց, որ Իսրայելը Հայաստանին աջակցում է մի շարք ոլորտներում, այդ թվում այն ամենում, ինչ վերաբերում է ջրային ռեսուրսների օգտագործմանը, գյուղատնտեսությանն ու բժշկությանը: "Կարծում եմ` տնտեսական հարաբերությունների ակտիվացումը կատալիզատոր կդառնա քաղաքական գործընկերության համար: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ճիշտ նշեց, որ "երկրների միջեւ լավ հարաբերությունները հարկավոր է լրացնել բովանդակությամբ", այսինքն գործնականորեն խորացնել եւ ընդլայնել համագործակցությունը բոլոր մակարդակներում",- ասաց Շեմի Ցուրը, հաղորդում է IzRus պորտալը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---