«ՄԻԱՆՇԱՆԱԿ Է, ՈՐ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»,- ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՎԱՍՆԵՎՍԿԻՆ

PanARMENIAN.Net - Միանշանակ է, 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է «Արմինֆո» գործակալությունը, այս մասին այսօր, ելույթ ունենալով Երեւանի պետական համալսարանում, հայտարարել է եռօրյա պետական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին: «Ոչ ոք աշխարհում չի կարող վիճել փաստերի հետ: Ցեղասպանությունը եղել է, ողբերրգությունը տեղի է ունեցել»,- ընդգծել է Լեհաստանի նախագահը` խորհուրդ տալով իր թուրք գործընկերներին «ասել ճշմարտությունը»: Կվասնեւսկու խոսքերով` Վարշավան պատրաստ է աջակցել Երեւանի ու Անկարայի միջեւ քաղաքական երկխոսության զարգացմանը: Լեհաստանի նախագահը համարում է, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո միջազգային հանրության մոտեցումները ցեղասպանության ճանաչման հարցին պետք է փոխվեն: «Անհրաժեշտ է ճանաչել եւ դատապարտել այդ չարիքը»,- ավելացրել է Ալեքսանդր Կվասնեւսկին: Լեհաստանը, նրա խոսքերով, իր անձնական փորձից գիտակցել է` ինչ է ցեղասպանութոյւնը, այն բանից հետո, երբ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիստները ոչնչացրել են միլիոնավոր խաղաղ լեհերի:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---