Փարիզում չեղյալ է հայտարարվել Սարկոզի-Էրդողան մամլո ասուլիսը 7 ապրիլի 2010 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Թուրք և ֆրանսիացի դիվանագետներն ինչպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ավելորդ քաղաքական հայտարարություններից խուսափելու համար, որոշել են չեղյալ համարել նրանց համատեղ մամլո ասուլիսը, գրում է Hurriyet թերթը: Դիվանագետները վախենում են Էրդողանի և Սարկոզիի բացահայտ արտահայտություններից, որոնք բազմիցս են հանդես եկել նման հայտարարություններով: Նրանց հանդիպումը սահմանափակվելու է Վերսալի պալատում աշխատանքային ճաշով: Թուրքիայի վարչապետը գտնվում է Ֆրանսիայում “Թուրքական սեզոնների” փակման կապակցությամբ, որ բացվել էին 2009-ի հուլիսի 4-ին: “Սեզոնների” բացմանը ներկա էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |