Նիդեռլանդների հայկական համայնքն ակտիվություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում 7 ապրիլի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում “Ապրիլի 24-ի” կոմիտեն, որ Նիդեռլանդներում հայկական կազմակերպությունների միության կազմի մեջ է մտնում, մտադիր է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կազմակերպել երկու միջոցառում: Այս մասին ասված է FAON-ի տարածած հայտարարության մեջ: “Շատ կարևոր է, որ մենք` որպես Նիդեռլանդների հայկական համայնք, ցույց տանք մեր անհանգստությունը այն առթիվ, որ Թուրքիան մինչ օրս հերքում է Հայոց ցեղասպանության փաստը”, - նշում է FAON-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 20-ին Հաագայում անցկացվելու է հանրահավաք և ցույց, որի կազմակերպիչն է FAON-ը: Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվելու հայ համայնքի հանրագիրը: Ապրիլի 24-ին Ասենում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Տեղեկանք` Հայոց ցեղասպանություն
Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |