Առաջին անգամ փորձնական “Կենգուրու” Արցախում

Առաջին անգամ փորձնական “Կենգուրու” Արցախում

PanARMENIAN.Net - “Այբ” կրթական հիմնադրամն ապրիլի 8-ին անցկացրեց փորձնական “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ Ստեփանակերտում, որին մասնակցել է 215 աշակերտ 13 դպրոցներից: Ինչպես և պահանջում են մրցույթի կանոնները, բոլոր մասնակիցներն ստացան իրենց փոքրիկ հուշանվերները և մասնակցության հավաստագրերը: Մայիսի առաջին օրերին Արցախից, ինչպես և Հայաստանից մասնակցած բոլոր դպրոցներին կուղարկվի մանրամասն հաշվետվություն` յուրաքանչյուրին իր աշակերտների արդյունքներով:

Հաջորդ տարի “Այբ”-ը նախատեսում է Արցախից ավելի մեծ թվով դպրոցներ ներգրավել “Կենգուրու” շարժման մեջ, տեղեկացնում է “Այբ” կրթական հիմնադրամը:

“Կենգուրուն” տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ և մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար: “Կենգուրու 2010”-ը Հայաստանում անցկացվել է մարտի 18-ին` մոտ 40 հազար դպրոցականների մասնակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---