Ապրիլի 12-19-ը Հայաստանում հայտարարված է “Ազգային գրադարանային շաբաթ”

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-19-ը Հայկական գրադարանային ասոցիացիան (ՀԳԱ) հայտարարում է ավանդական դարձած “Ազգային գրադարանային շաբաթ”։ Այն այս տարի կընթանա “Հայացք գյուղի գրադարանին” կարգախոսով:

Մարզային ու համայնքային գրադարանների մեծ մասը տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայությանը հանձնվելուց հետո անմխիթար վիճակում են կամ փակվել են: Սա է պատճառը, որ 2010 թվականին “Ազգային գրադարանային շաբաթ՚” միջոցառման շրջանակներում, ՀԳԱ վարչությունը նպատակ ունի վեր հանել գյուղական գրադարանների հիմնախնդիրները, համապատասխան իշխանությունների և հասարակության ուշադրությունը հրավիրել դրանց լուծմանը:

Հաշվի առնելով այս հանգամանքը` Հայկական գրադարանային ասոցիացիայի վարչությունը հայտարարում է գրքահավաք` հանրապետության գյուղական գրադարանների համալրմանն օգնելու նպատակով: Եվ չնայած “Ազգային գրադարանային շաբաթ” միջոցառումն ընդամենը մեկ շաբաթ է, սակայն գրքահավաքն ու դրանց առաքումը գյուղական գրադարաններ ւկազմակերպվելու են կլոր տարին։

Ծրագրին գրքեր տրամադրել կարելի է Հայաստանի Ազգային գրադարան ուղարկել կամ հանձնելով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---