ՀՀ դեսպան. Առեւտրատնտեսական կապերի ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում

ՀՀ դեսպան. Առեւտրատնտեսական կապերի ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում

PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հանդիպել է Հնդկաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարար Անանդ Շարմայի հետ, այսօր PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում:

Դեսպան Հակոբյանն ընդգծել է հայ-հնդկական հարաբերություններին բնորոշ ջերմ եւ բարեկամական բնույթը, երկու ժողովուրդներին միավորող ընդհանուր արժեքների եւ ավանդույթների առկայությունը ու երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Նա նաեւ կարեւորել է երկու երկրների միջեւ ակտիվ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Դեսպանը փաստել է, որ երկկողմ առեւտրատնտեսական կապերի ոլորտում առկա ներուժը բավարար չափով չի օգտագործվում: Այդ համատեքստում կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին` մասնավորապես քննարկելով երկկողմ առեւտրային ռեժիմի ազատականացման, գործարար շրջանակների պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, փոխադարձ ներդրումների խրախուսման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հետ կապված հարցեր:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---