Ամերիկաբնակ Եվա Մեձորյանը հանդես կգա Երեւանում

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին Կամերային երաժշտության տանը հանդես կգա հայազգի Եվա Մեձորյանը։ Առաջիկա համերգին Եվա Մեձորյանը կներկայանա հայկական և ամերիկյան ստեղծագործությունների կատարումներով։ Նրան կնվագակցեն դաշնակահար Վարդգես Խաչատրյանը, դուդուկահարներ Տիգրան Ավետիսյանն ու Մկրտիչ Աբգարյանը, տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը։

Երգչուհին, ում “Անուշ գարուն” խորագրով հայկական ժողովրդական երգերի ձայնասկավառակը թողարկվել է 2009 թվականին, նաև հասարակական գործիչ է և բարեգործ։ Նրա բարեգործութուններն ուղղված են Հայաստանի դպրոցներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---